Այո՛, ես մկրտված եմ։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Ես Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի հուլիսի 25-ի կողմերը, Շուշանի ծնվելուց որոշ ժամանակ անց, երեխաների հետ միասին։ Տեր Կորյուն քահանան է ինձ մկրտել, որը կինո «Հայրենիքի» մեր բակում էր ապրում, ցավոք, մահացավ մի քանի տարի անց»,–ասաց նա։





























