Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական հատվածում ազդանշաններ են հնչել, հաղորդում է Times of Israel-ը։
Նախնական ռազմական գնահատականների համաձայն՝ իրանական բալիստիկ հրթիռը խոցվել է․ ուղիղ հարվածների մասին տեղեկություններ չեն եղել։
Բժիշկների խոսքով՝ Իսրայելի կենտրոնական հատվածում իրանական բալիստիկ հրթիռի վերջին հարվածի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Իսրայելի բանակի թիկունքի հրամանատարությունը հայտնում է, որ տագնապի ազդանշաններ հնչած շրջանների բնակիչներն արդեն կարող են լքել ռմբապաստարանները:





























