Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները մարտի 12-ին կայցելի Հայաստան։ Այցի նպատակն է երկկողմ գործընկերություն ամրապնդել և բարեփոխումների իրականացնել վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում։
Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Բրունները կքննարկի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հարցում ձեռք բերված առաջընթացը։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ, ով Հայաստան էր այցելել՝ հայկական կողմին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը փոխանցելու համար։





























