Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կրկին հարթակ հանդիսանալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առճակատումը մնում է միջազգային օրակարգի առանցքային կետերից մեկը։ Ֆիդանն ընդգծել է բանակցային գործընթացի շարունակականության կարևորությունը՝ նշելով, որ նախորդ հանդիպումների ընթացքում կողմերին հաջողվել է նկատելի առաջընթաց գրանցել և մոտենալ հնարավոր խաղաղ համաձայնագրին։

«Անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն առանց ընդհատումների։ Թուրքիան մտադիր է այսուհետ ևս փոխգործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու համար», — ասել է նա Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև շեշտել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել բանակցությունների հաջորդ փուլը։