Կարեւոր բան, որի մասին բոլորը պետք է իմանան. Սյունիքը մենակ չէ, մենք Սյունիք անօրինական, ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ հարցերը տարել ենք միջազգային հարթակներ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ներկայացված գանգատներով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարել են մեր անվտանգությունը անօրինական ներխուժումով։ Կոնկրետ դեպքերով ցույց ենք տվել, թե մարդկանց ինչ վնասներ են պատճառում, մարդիկ կորցրել են հողատարածքներ, չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի եկամուտն ու ապրուստը։

Մենք այս հարցերը մշտապես դարձնելու ենք միջազգային օրակարգի հարց, մյուս սահմանային բնակավայրերից նույնպես ներկայացնելու ենք այս գանգատները միջազգային կառույցներին, Հայաստանին պետք է այնպիսի ղեկավար, որի համար առաջնահերթ և միակը Հայաստանի շահերն են, այլ ոչ թե ղեկավարվում է օտար ազդեցություններով։

Այս հարցերը այնքան ենք բարձրացնելու, մինչև լուծենք ադրբեջանական անօրինական ներխուժումների հարցերը ու վերջ դնենք դրան»։