Բաքու է ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան համագործակցության (NB8) երկրների՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների պատվիրակությունը։
Նրանք հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաեւի, արտաքին գործերի նախարարության եվրոպական վարչության պետ Մամեդ Թալիբովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Քննարկումները ներառել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը եւ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։





























