Մարտի 22-ին՝ Տաքսու վարորդի միջազգային օրը, Yandex Go-ն կկրկնապատկի բոլոր թեյավճարների գումարները, որոնք ուղևորները կթողնեն հարթակի միջոցով պատվերներ կատարող վարորդներին։

Ուղևորների համար ոչինչ չի փոխվի՝ թեյավճարների կրկնապատկումն իրականացվում է Yandex Go-ի հաշվին։ Ակցիան գործելու է մարտի 22-ին ուղևորությունների համար թողած բոլոր անկանխիկ թեյավճարների դեպքում։

Տաքսու վարորդի միջազգային օրը ուղևորները սովորաբար ավելի շատ թեյավճար են թողնում։ Նախորդ տարի, օրինակ, մարտի 22-ին՝ շաբաթ օրը, հավելվածի միջոցով ուղևորները թողել են երկու անգամ ավելի շատ թեյավճար, քան մարտի մյուս շաբաթ օրերին․ արդյունքում՝ Yandex Go-ի կողմից կրկնապատկելուց հետո թեյավճարների ընդհանուր գումարը քառապատիկ ավելի մեծ է եղել։