Չորեքշաբթի օրը անհայտ ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի Ալ-Անբար նահանգում գտնվող Ալ-Հաբբանիա բազային՝ թիրախավորելով «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» հետախուզական ստորաբաժանումը, հայտնել է Shafaq News-ի աղբյուրը:

Զոհերի կամ ավերածությունների մասին հաստատված տեղեկություններ չեն ստացվել:

Այս հարվածը հաջորդել է երեքշաբթի օրը տեղի ունեցած նմանատիպ այլ հարվածներին, որոնց հետևանքով զոհվել էր «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» 15 անդամ, և վիրավորվել՝ 14-ը, ներառյալ հրամանատար Սաադ Դավեյը: Սա վերջին 24 ժամվա ընթացքում բազայի վրա իրականացված երկրորդ հարձակումն է: