Ադրբեջանը STP ընկերության հետ համագործակցության շրջանակում սկսել է թուրքական KAAN և HÜRKUŞ ինքնաթիռների համար առանձին բաղադրիչների արտադրությունը։ Դրա մասին հայտարարել է «Թուրքական աէրոտիեզերական արդյունաբերություն» ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Դեմիրօղլուն։

Ըստ նրա՝ այդ նախագծերի որոշակի արտադրություն Ադրբեջանում արդեն իսկ իրականացվում է։

Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտներում արդյունաբերական համագործակցության ընդլայնման մասին է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։