Այսօր առավոտյան իրանական հրթիռակոծության հետևանքով տասը վիրավոր, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մի աղջիկ է տեղափոխվել բժշկական կենտրոններ, հայտնում է Times of Israel-ը։

«Շիբա» բժշկական կենտրոնը տեղեկացրել է, որ բժշկական բրիգադներն այժմ «պայքարում են աղջկա կյանքի համար», որի հայրը գտնվում է միջին ծանրության վիճակում։ Եվս յոթ մարդ հոսպիտալացվել է։

Այժմ վեց երեխա է բժշկական հետազոտություն անցնում։ Ռաբինի անվան բժշկական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ հիվանդանոց են տեղափոխվել նաև մի կին և նրա որդին։

Մոր վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երեխան, ում տեղափոխել են «Շնայդեր» մանկական բժշկական կենտրոն, գտնվում է ծանր վիճակում

Եմենի հութիները ստանձնել են այսօր առավոտյան Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածի պատասխանատվությունը։ Իրենց հայտարարության մեջ հուսիթները նշել են, որ «բալիստիկ հրթիռների նոր» ալիեք են հասցրել հարավում գտնվող «իսրայելական թշնամու զգայուն օբյեկտներին»։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Եմենից արձակված մեկ հրթիռ է խոցվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։