Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Կատարի ուղղությամբ երեք թևավոր հրթիռ է արձակվել, որոնցից մեկը հարվածել է նավթակիր լցանավին։

X սոցիալական ցանցում նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կատարի զինված ուժերը երկու հրթիռ են որսացել, իսկ երրորդը հարվածել է «QatarEnergy» ընկերության կողմից վարձակալված լցանավին։

Գերատեսչության տվյալներով՝ լցանավի 21 հոգուց բաղկացած անձնակազմը տարհանվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։