Իրանի մայրաքաղաքում ԱՄՆ նախկին դեսպանատան շենքին հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել է Թեհրանում Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկողայոս տաճարը։ Այս մասին TASS-ին հայտնել է տաճարի հոգևորական, իգումեն Վառլաամը (Դուլսկի)։
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, վնասվել են մուտքի դարպասներն ու դռները։
Բոլոր պատուհանների ապակիները կոտրվել են, ինչպես նաև փլուզվել են տաճարի տարածքում գտնվող որոշ օժանդակ շինությունների առաստաղները։
Նրա խոսքով՝ առնվազն երկու հարված է հասցվել Սուրբ Նիկողայոս տաճարից 150 մետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան նախկին դեսպանատան տարածքին։



























