Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է Իրանի հարավում գտնվող Բուշեր նահանգի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած մի շարք հարձակումների մասին։

Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ հարվածներից մեկի թիրախը եղել է Բուշերի օդերևութաբանական կենտրոնը. արկը դիպել է օբյեկտին և վնասել մոտակա ջերմոցը, ինչի հետևանքով երկու աֆղանցի բանվոր է վիրավորվել։

Մեկ այլ հարված է հասցվել Դաշտեստանի շրջանի թռչնաֆաբրիկային, իսկ երրորդ հարվածը թիրախավորել է Դեյլամի շրջանում գտնվող վրանը: