Մալայզիան Հորմուզի նեղուցով մի քանի նավ է ուղարկել Իրան, սակայն որևէ վճար կամ տուրք չի մուծել դրա համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության ներկայացուցչին։
«Մենք որևէ տուրք չենք վճարելու, քանի որ համանցանցի որոշ օգտատերեր հնարավոր է սխալ են հասկացել դա: Մենք ոչինչ չենք վճարում», - հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կապի նախարար Ֆահմի Ֆադզիլը։



























