Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չներգրավվի պատերազմի մեջ։ Ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում համոզված են, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ Իրանի փլուզումը կանխելու համար։ Պողոսյանը նաև պարզաբանել է, որ իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում Թուրքիայի հարևանությամբ ևս մեկ քրդական ինքնավարություն կհայտնվի, բայց արդեն Իրանի տարածքում։