Nestlé ընկերության KitKat-ը հայտարարել է տրեկերի գործարկման մասին, որը թույլ կտա հաճախորդներին պարզել, թե արդյոք իրենց KitKat շոկոլադե սալիկը կորած խմբաքանակի մաս է կազմում։
«Ինչ-որ մեկը իրականում գողացել է 12 տոննա KitKat: Եվ մենք իսկապես ուզում ենք իմանալ, թե որտեղ են դրանք անհետացել: Ահա թե ինչու մենք ստեղծեցինք Stolen KitKat Tracker–ը, որը թույլ կտա ձեզ ստուգել, թե արդյոք ձեր KitKat-ը կորած խմբաքանակի մաս է կազմում», - գրել է ընկերությունը X-ում։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր Եվրոպայում մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ տեղափոխող բեռնատարի գողության մասին: Ընկերությունը զգուշացրել էր, որ գողությունը կարող է հանգեցնել սալիկների պակասի եվրոպական խանութների դարակներում առաջիկա շաբաթներին։





























