Ուկրաինայի գծով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Քիտ Քելոգը ՆԱՏՕ երկրներն անվանել է «վախկոտներ» Վաշինգտոնին Թեհրանի դեմ հակամարտությունում չօգնելու պատճառով եւ առաջարկել է դիտարկել նոր ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը։ Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում։
«ՆԱՏՕ երկրները վախկոտ դուրս եկան»,- ասել է նա։
Քելոգը նշել է, որ, հնարավոր է, ԱՄՆ-ին անհրաժեշտ է «նոր ՆԱՏՕ»։ «Վերանայել գոյություն ունեցող պաշտպանական դաշինքները, հնարավոր է՝ ստեղծել դաշինք Ճապոնիայի, Ավստրալիայի եւ եվրոպական որոշ երկրների հետ, որոնք պատրաստ են մտնել մարտի մեջ, ինչպիսին է ակտիվացած Գերմանիան կամ Լեհաստանը։ Անգամ Ուկրաինայի հետ, որը եւս իրեն ներկայացրել է որպես լավ դաշնակից»,- ավելացրել է նա։



























