Մեկնաբանելով ԱՄՆ սպառնալիքները՝ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալի Ջահանշահին խոստացել է ամերիկյան զորքերին քարե դարից էլ առաջ վերադարձնել՝ Իրանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում։

«Մենք ձեր զինվորներին կուղարկենք ոչ թե քարե դար, այլ դրանից առաջ եղած ժամանակաշրջան», - նրա խոսքերն է մեջբերել իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։ Ջահանշահին հավելել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը «լիովին պատրաստ են տարիներ տևած ինտենսիվ մարզումներից հետո» պաշտպանել իրենց երկիրը։ «Իրանը կդառնա զավթիչների գերեզմանոց։ Եթե կասկածում եք, փորձեք», - ասել է նա Միացյալ Նահանգներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, և երկրի հրթիռային ներուժը շուտով նվազագույնի կհասցվի։ Նա պնդել է, որ Իսլամական Հանրապետության դեմ գործողության հիմնական նպատակները «մոտ են իրականացմանը» և սպառնացել է Իրանին «քարի դար վերադարձնել»։