Ավելի վաղ Իրանում խոցված F-35 կործանիչի օդաչուին փրկելու որոնողական գործողությունը լիովին ձախողվել է, հավաստիացնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։

Նրա տեղեկացմամբ՝ գործողությանը մասնակցել են Black Hawk ուղղաթիռներ եւ C-130 Hercules ինքնաթիռ։ «Ուղղաթիռներից մեկը գրոհի է ենթարկվել իրանական ՀՕՊ-ի կողմից, սահմանից ոչ հեռու, եւ հեռացել է գործողության գոտուց»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ ԱՄՆ F-35 կործանիչը խոցվել է ուրբաթ առավոտյան իսլամական հանրապետության կենտրոնական շրջանների երկնքում։