Աբու Դաբիում ավելի քան 10 մարդ վիրավորվել է ՀՕՊ համակարգերի խոցած արկի բեկորների ընկնելու հետեւանքով, հաղորդել է Էմիրության կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Էմիրության արեւելյան մասում գտնվող Աջբան շրջանում։ «Միջադեպի հետեւանքով Նեպալի վեց եւ Հնդկաստանի հինգ քաղաքացիներ ստացել են թեթեւից մինչեւ միջին աստիճանի վնասվածքներ։ Մեկ նեպալցի քաղաքացի ստացել է լուրջ վնասվածքներ»,- նշվել է X-ում հրապարակված հայտարարության մեջ։



























