Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ մարտի սկզբից Իրանում բժշկական հաստատությունների դեմ իրականացվել է ավելի քան 20 գրոհ։
«ԱՀԿ-ն հաստատել է մարտի 1-ից ի վեր Իրանի բժշկական հաստատությունների դեմ կատարված ավելի քան 20 գրոհ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն ինը մարդ, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների մասնագետ եւ Իրանի Կարմիր մահիկի ընկերության աշխատակից»,- գրել է նա Х-ում։
Նրա տեղեկացմամբ՝ Իրանի մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ գրոհներ։ Օրինակ՝ Թեհրանի Պաստերի ինստիտուտը, որը երկրի եւ տարածաշրջանի ամենահին գիտահետազոտական կենտրոններից մեկն է, դադարեցրել է աշխատանքը զգալի վնասների պատճառով։ Բացի այդ, հարվածի հետեւանքով լուրջ վնաս են կրել նաեւ հոգեբուժական հիվանդանոցը, ինչպես նաեւ քաղցկեղի եւ ցրված սկլերոզի դեմ դեղամիջոցներ արտադրող գործարանը։ Գեբրեյեսուսը նշել է, որ այս միջադեպերի ժամանակ ոչ ոք չի տուժել։



























