Իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ են հայտնաբերվել։
«Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու ուղղությամբ։
Հանրությանը խորհուրդ է տրվում հետևել հրահանգներին՝ սա կյանքեր է փրկում», - նշել է Իսրայելի բանակը։
Tasnim-ի փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Թել Ավիվում։



























