Tasnim-ը հաղորդում է, որ Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգների զինված ցեղախմբերի անդամներն ու գյուղացիները փնտրում են ամերիկացի զինվորների։
«Իրանի երկնքում խփված օդաչուին փրկելու համար ամերիկյան հնարավոր ռազմական գործողության մասին հաղորդագրություններից հետո ցեղախմբերի անդամները, գյուղացիները և նահանգի տարբեր շրջանների բնակիչները սկսել են զենքով որոնել և պարեկել նահանգի լեռներն ու հարթավայրերը՝ անհրաժեշտության դեպքում թշնամու դեմ պայքարելու համար», - նշում է հրատարակությունը։



























