«Իրանը շատ վատ ռեժիմ է, դրա մասին խոսք չկա։ Ես շատ հարցերում համաձայն չեմ նրանց հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Սակայն ես չեմ կարծում, թե միայն ռմբակոծություններով կամ ռազմական գործողություններով մենք կարող ենք շտկել իրավիճակը։ Տեսեք, թե ինչ է պատահել Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում նմանատիպ գործողություններից հետո. մենք դեռևս արդյունքների չենք հասել։ Նույնիսկ 20 տարի անց։ Հետևաբար, մենք պետք է հարգենք ժողովրդի ինքնիշխանությունը»,- նշել է նա։