F-15E կործանիչները, որոնցից մեկը խոցվել է Իրանի օդային տարածքում, օգտագործվում են ռմբակոծության համար, CBS News-ին հայտնել է ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան Աարոն Մաքլինը։

Իրանի օդային տարածքում խոցված F-15E կործանիչը հնարավոր է օգտագործվել է ցամաքային թիրախներին հարվածների համար։ Անձնակազմը բաղկացած է երկու մարդուց, երկուսն էլ զինված են ատրճանակներով։

Օդաչուները հատուկ պրոցեդուրաներ են անցել, և նրանք պետք է խստորեն հետևեն հրահանգներին։ նրանց սովորեցրրել են հայտնաբերվելու դեպքում «իրենց այնպես դրսևորել, որ դա պատիվ բերի իրենց երկրին»,- ասել է Մաքլինը։

Դա նույն տեսակի ինքնաթիռն է, որը խոցվել է անցյալ ամիս Քուվեյթի օդային տարածքում «բարեկամական կրակի միջադեպի» արդյունքւոմ։ Այդ միջադեպի ժամանակ, ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, երեք ամերիկյան F-15-ներ «սխալմամբ խոցվել են Քուվեյթի հակաօդային պաշտպանության կողմից»։ Անձնակազմի բոլոր վեց անդամները անվտանգ դուրս են կատապուլտվել են։