Երկու ամերիկացի պաշտոնյաներ Newsmax-ին հաստատել են, որ օդաչուներից մեկը փրկվել է և բուժում է ստանում։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ չի բացառվում՝ F-15-ի երկրորդ օդաչուին գտնելու համար փրկարարական գործողության ժամանակ Իրանի օդային տարածքում նաև Blackhawk ուղղաթիռ է խոցվել։