Ժամանակն է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարին ավելացնել հրաժարական տվողների ցանկին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդում Pars Today-ը։
«Ռազմածովային ուժերում ձեր եղբայրների անունից շնորհավորում ենք Զինված ուժերի հակաօդային պաշտպանության անձնազոհ մարտիկներին այսօրվա հաղթանակների կապակցությամբ։
Ժամանակն է, որ ԱՄՆ բանակում հրաժարականների ցանկին ավելացվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը»,- նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Օրվա ընթացքում.
ոչնչացվել է մեկ F-15 կործանիչ և մեկ A-10 ինքնաթիռ,
վնասվել են երկու ուղղաթիռ և մեկ A-10,
խոցվել է մեկ F-16, որը հետագայում վթարային ազդանշան է փոխանցել։



























