Երեւանում, փետրվարի 20-ին` ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի թիվ 15 շենքի (թիվ 117 դպրոց) ճաղավանդակները պոկվել են առատ ձյան հետեւանքով եւ կախվել տանիքից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարկան ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  ճաղավանդակը հեռացրել են անվտանգ գոտի: