Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: