ԱՄՆ-ն պարտություն է կրել, թեև ամեն ինչ ներկայացվել է այնպես, ասես մենք հաղթանակ ենք տարել։ Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը։

Նա նկատել է, որ Միացյալ Նահանգներին այդպես էլ չի հաջողվել «իշխանափոխություն» իրականացնել Իրանում, իսկ պատերազմը ձախողվել է՝ չնայած գործողության վրա ծախսված հսկայական ֆինանսական միջոցներին։ «Այս ամենի ֆոնին լուրջ վնաս է հասցվել տարածաշրջանում տեղակայված մեր ռազմաբազաներին։ Ավելին՝ Իրանն այժմ վերահսկում է Հորմուզի նեղուցը»,— ընդգծել է Կարլսոնը։

Միևնույն ժամանակ, նա դրական է գնահատել հրադադարի հաստատումը։