Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին որոշումը։

«Սա կարևոր քայլ է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև միջազգային նավագնացության բնականոն ընթացքն ու համաշխարհային տնտեսությունը վերականգնելու ճանապարհին։ Ես ողջունում եմ նաև այս շաբաթվա վերջին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները և շնորհակալություն հայտնում Պակիստանին ու բոլոր կողմերին՝ բանակցային գործընթացում ներդրած շարունակական ջանքերի համար»,— նշել է նա։

Միացյալ Թագավորությունը միջազգային ջանքեր է գործադրում Հորմուզի նեղուցի վերաբացմանը սատարելու, Պարսից ծոցի երկրների ինքնապաշտպանությունն ապահովելու և այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։

«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի ականապատման բոլոր աշխատանքները, անօդաչու թռչող սարքերով հարձակումները և առևտրային նավագնացությունն արգելափակելու մյուս փորձերը։ Չափազանց կարևոր է, որ նախատեսված բանակցությունները հանգեցնեն հակամարտության վերջնական դադարեցմանը և երաշխավորեն, որ Իրանն այլևս չսպառնա նեղուցին կամ իր հարևաններին։ Ես նաև կոչ եմ անում շուտափույթ կերպով դադարեցնել Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունները»,— հավելել է Քուպերը։