Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը քննադատել է Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ynet-ը։
Նա հայտարարել է, որ պատերազմի նպատակները չեն իրականացվել, և զգուշացրել է, որ «ձախողումը Իսրայելին կկանգնեցնի վրեժխնդիր Իրանի դեմ-հանդիման»։
«Իշխանությունների բոլոր դատարկ խոստումները շրջվեցին մեր դեմ։ Իսրայելը ներսից քայքայող կառավարությունը չի կարող հաղթել արտաքին թշնամուն», — հավելել է Բենեթը։



























