«Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական ուժերին հասցված պատասխան հարվածների մասին, հայտնում է Al Jazeera-ն։
Շարժման հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Թայբե բնակավայրի տարածքում գտնվող իսրայելական ուժերին։
Ավելի վաղ խմբավորումը նաև հայտնել էր, որ հրթիռային հարված է հասցվել Լիբանանի հարավային նույն քաղաքում գտնվող իսրայելական Namer զրահափոխադրիչին։



























