Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ պահանջելով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերջնական դադարեցում երկշաբաթյա հրադադարի հայտարարությունից հետո։
Ցուցարարները պաստառներ էին պահում «Դադարեցրեք պատերազմը Իրանի դեմ» և «Անմիջապես դադարեցրեք Լիբանանի ռմբակոծությունը» գրություններով։
Տասնյակ մարդիկ հավաքվել էին նաև Լոնդոնում Իսրայելի դեսպանատան առջև՝ պահանջելով դադարեցնել Լիբանանի վրա մահացու հարձակումները, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։



























