Պաղեստինի երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպությունը» (Defense for Children International – Palestine) հայտարարել է, որ ստիպված է դադարեցնել իր գործունեությունը 35 տարի անց։ Պատճառն Իսրայելի կողմից պաղեստինյան իրավապաշտպան խմբերի նպատակաուղղված քրեականացումն է։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Պաղեստինցի երեխաներն ապրում են ցեղասպանության, ռազմական օկուպացիայի և Իսրայելի կողմից բնակավայրերի ապօրինի ընդլայնման պայմաններում»,- նշված է կազմակերպության փակման մասին հայտարարության մեջ։

«Տասնամյակներ շարունակ DCIP-ն անդադար աշխատել է պաղեստինցի երեխաների պաշտպանության համար՝ չնայած բոլոր խոչընդոտներին։ Այժմ մենք դիմում ենք մյուսներին՝ կոչ անելով ստանձնել այդ առաքելությունը և պայքարել այն ապագայի համար, որին արժանի են պաղեստինցի երեխաները»։