Բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է Հյուսիսային Օսիայում, Ռազմավիրական ճանապարհին, տեղեկացրել է հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցման ապահովման անհնարինության հետ կապված՝ Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար ապրիլին 10-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 7։45-ից»,- նշվել է հաղորդագրությունում։

Սահմանափակումը գործելու է մինչեւ հատուկ կարգադրություն։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի եւ Հայաստանի հետ։