Իսլամաբադում սկսվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Tasnim լրատվական գործակալությունը նշել է, որ իրանական պատվիրակությունը համաձայնել է մասնակցել Պակիստանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների այս փուլին՝ չնայած մյուս կողմի նկատմամբ անվստահությանը և նախորդ բանակցություններում ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտման փորձին։





























