17 երկրի արտգործնախարար Իսրայելին և Լիբանանին կոչ է արել «օգտվել առիթից Վաշինգտոնում նախատեսված բանակցություններից առաջ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ այսօր հրապարակած համատեղ հայտարարության մեջ, որին հղում է անում AFP լրատվական գործակալությունը, նախարարները նշել են, որ «ուղիղ բանակցությունները կարող են հիմք դառնալ Լիբանանի և Իսրայելի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի համար երկարատև անվտանգության համար»։

Այս հայտարարությունը հնչում է Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո հրադադարի ռեժիմ ապահովելու՝ Վաշինգտոնի վերսկսած դիվանագիտական ​​ջանքերի պայմաններում։