Բուենոս Այրեսում մեկնարկած պրոֆեսիոնալ թենիսիտների ասոցիացիայի (ATP) մրցաշարի առաջին շրջանում արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երկու սեթերի արդյունքում առվելության է հասել հարավաֆրիկացի Ուեյն Օդեսնիկի նկատմամբ՝ 6։2, 6։3։

Ռուսաստանցի Իգոր Անդրեեւը 6։2, 6։2 հաշվով պարտության է մատնել սլովակ Բլազա Կավչիչին, իսկ մրցաշարի առաջին համար իսպանացի Դավիդ Ֆերերը մոտ մեկ ժամ տեւած մրցախաղում հաղթել է արգենտինացի Անդրես Մոլտենին՝ 6։1, 6։0։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 484 հազար դոլար։