Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Իշխանությունները դեռահասների համար արգելափակեցին TikTok, Facebook, Instagram և YouTube նման հարթակների հասանելիությունը։

Չնայած սոցիալական ցանցերի արգելքին, 12-15 տարեկան ավստրալացի դեռահասների մեծամասնությունը շարունակում է օգտագործել դրանք, հաղորդում է BBC-ն։ Դրա մասին են վկայում բրիտանական Molly Rose Foundation բարեգործական կազմակերպության պատվիրած հարցման արդյունքները։