Մի քանի եվրոպական երկրներում վարձակալության գների աճը 2025 թվականին հասել է երկնիշ թվերի, իսկ Թուրքիայում այն կազմել է մինչև 78%, հաղորդում է Euronews-ը: Փորձագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ Եվրոպայում պահանջարկն ավելի արագ է աճում, քան առաջարկը։
ԵՄ-ի շրջանակում իրական վարձակալության փոփոխության միջին տեմպը տատանվել է Ֆինլանդիայում 1%-ից մինչև 17, 6%՝ Խորվաթիայում։
Վարձակալության գնաճը դեռևս բարձր է Հունաստանում (10%), Հունգարիայում (9,8%), Բուլղարիայում (9,6%) և Ռումինիայում (8,2%). այդ բոլոր երկրներում գրանցվել է 8%-ից ավելի աճ։
Ֆինլանդիայից (1%) բացի, տարեկան վարձակալության գնաճը ԵՄ միջին մակարդակից ցածր է եղել Լյուքսեմբուրգում (1,6%), Մալթայում (1,7%), Սլովենիայում (1,9%), Գերմանիայում (2,1%), Դանիայում (2,2%), Ֆրանսիայում (2,3%) և Իսպանիայում (2,4%)։
Դա նշանակում է, որ Եվրոպայի երեք խոշորագույն տնտեսություններում վարձակալության աճը ավելի դանդաղ է եղել, քան ԵՄ միջին ցուցանիշը։ ԵՄ «մեծ քառյակի» տնտեսությունների շարքում միակ երկիրը, որտեղ վարձակալության գնաճը գերազանցել է ԵՄ միջին ցուցանիշը, Իտալիան է (3,8%), ընդ որում՝ մեկ միավորից պակաս։
Չեխիայում (6,1%), Լատվիայում (5,7%), Լիտվայում (5,6%), Պորտուգալիայում (5,3%), Շվեդիայում (5,3%), Նիդեռլանդներում (5,1%) և Սլովակիայում (5,1%) վարձակալության գները աճել են ավելի քան 5%-ով։




























