Իրանի հետ պատերազմի պայմաններում Նորվեգիան մարտին նավթի արտահանման ռեկորդային եկամուտ է ունեցել, հաղորդում է Bild-ը: Ամսվա ընթացքում երկիրը 57,4 միլիարդ նորվեգական կրոն կամ մոտավորապես 5,2 միլիարդ եվրո արժողությամբ նավթ է վաճառել: Սա գրեթե 68%-ով ավելի է, քան անցյալ տարվա մարտին:

Դոնալդ Թրամփը նույնպես արձագանքել է այս թվերին: Նա Մեծ Բրիտանիային կոչ է արել ավելացնելու սեփական նավթի արտադրությունը և նշել, որ Եվրոպան լուրջ էներգետիկ պակաս ունի, չնայած Լոնդոնը, նրա խոսքով, դժկամությամբ է զարգացնում Հյուսիսային ծովի հանքավայրերը:

Թրամփը գրել է նաև, որ Նորվեգիան իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով և հսկայական շահույթ է ստանում:

Նորվեգիան մնում է Եվրոպայի ամենամեծ նավթարտադրողը և Գերմանիայի հիմնական մատակարարը. անցյալ տարի այն կազմել է հում նավթի ներմուծման 16.6%-ը: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 16,4%-ով, այնուհետև Լիբիան՝ 13,8%-ով: