Բրիտանացի բռնցքամարտիկ Դեւիդ Հեյը կարող է ազատազրկվել հինգ տարով, եթե ապացուցվի նրա օրինազանց վարքը Կլիչկո - Չիսորա մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Գերմանացի ոստիկանները ցանկանում են հարցաքննել Դեւիդ Հեյին, սակայն չեն կարողանում գտնել նրան: The Daily Mail-ը գրում է, որ Հեյը լքել է Գերմանիան եւ այժմ հանգիստն է անցկացնում Լաս Վեգասում:
Մյունխենի ոստիկանությունն օգնություն է ակնկալում Մեծ Բրիտանիայի ոստիկանությունից:
Առավել հավանական է, որ Չիսորան ու Հեյը կպատժվեն խոշոր դրամական տուգանքներով:
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոյի հետ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման տանուլ տված մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում Դերեկ Չիսորան վիճաբանության մեջ էր մտել աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյի հետ: Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի:



























