Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի, հաղորդում է Haaretz-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան հրամանատարները հրահանգ են ստացել Լիբանանի հարավում տեղակայված ուժերը պատրաստել հրադադարի, որը, ինչպես նրանց տեղեկացվել է, կսկսվի 19:00-ի և կեսգիշերի միջև ընկած ժամանակահվածում։