Ռուսական ծովային նավթի արտահանումը ապրիլի 6-12-ն ընկած շաբաթվա ընթացքում նվազել է 16,1%-ով՝ հասնելով օրական 291 հազար տոննայի, ինչն ամենացածր ցուցանիշն է 2024 թվականի հունիսից ի վեր, գրում է «Коммерсантъ»-ը։
Անկումը պայմանավորված է նավահանգստային ենթակառուցվածքների վրա մարտի վերջին և ապրիլի սկզբին սաստկացած հարձակումներով։ Նովոռոսիյսկում գրանցվել է առաքումների ամենամեծ անկումը՝ 73,2%-ով՝ հասնելով 19 հազար տոննայի։ Բալթյան Պրիմորսկ և Ուստ-Լուգա նավահանգիստները պահպանել են առաքումները նախորդ շաբաթվա մակարդակին։
Շուկայի մասնակիցները չեն անկնալում, որ Նովոռոսիյսկից Urals տեսակի բեռնափոխադրումները կվերսկսվեն մինչև ապրիլի վերջ։ Ազով-Սև ծովի ավազանից Բալթիկ ծով նավթատար լցանավերի վերաուղղորդումը կարող է տևել առնվազն երկու շաբաթ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ ապրիլի վերջին Ռուսաստանից ծովային նավթի արտահանումը կարող է նվազել օրական 310 հազարից մինչև 360 հազար տոննա, ինչը 2023 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է։
Մի քանի խոշոր նավահանգիստներում պարապուրդները համակարգային խնդիրներ են ստեղծում արտահանման համար։ Առանց կայունացման ռուսական ընկերությունները հնարավոր է ստիպված լինեն կրճատել արդյունահանումը և չկարողանան լիովին օգտվել շուկայական բարենպաստ պայմաններից։




























