Իտալական Ferrero ընկերությունը տեղեկացրել է Nutella նոր շոկոլադե մածուկի թողարկման մասին՝ տապակած գետնանուշի համով, ինչը կդառնա արտադրանքի բաղադրության առաջին փոփոխությունն ավելի քան 60 տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացվել է ընկերության կայքի մամուլի հաղորդագրության մեջ։
Նոր Nutella Peanut-ը վաճառքի համար հասանելի է ԱՄՆ ողջ տարածքում. հայտարարության մեջ չի նշվել արտադրանքի տարածման մասին այլ երկրներում: Ակցիայի շրջանակում Ferrero-ն մայիսին Նյու Յորքում կբացի նաեւ Nutella Peanut Pop-Up խանութ:
Nutella ընկերությունը հիմնադրվել է 1964թ․ Իտալիայում: Ապրանքանիշի հայտնի շոկոլադե արտադրանքն այժմ վաճառվում է աշխարհի 160 երկրներում: Nutella-ն նախկինում ընդլայնել է արտադրանքի տեսականին՝ ստեղծելով քաղցր նախուտեստների այլ տեսակներ, բայց շոկոլադե մածուկի մեջ որեւէ նորամուծություն չի կատարել:




























