Բեռլինի Սպանդաու շրջանում 13-ամյա դպրոցականը դաշտում հին բրոնզե մետաղադրամ է գտել, և, ինչպես նշում են փորձագետները, նա եզակի հայտնագործություն է կատարել քաղաքի համար, գրում է Bild-ը։ Մ.թ.ա. 3-րդ դարի մետաղադրամը Բեռլինի պատմության մեջ իր տեսակի մեջ առաջին հունական գտածոն է։
Մետաղադրամը թվագրվում է հելլենիստական շրջանին և հատվել է Իլիոնում՝ այժմյան Թուրքիայի տարածքում՝ հյուսիս-արևմուտքում գտնվող հին Տրոյա քաղաքում՝ մ.թ.ա. 281- 261 թվականներին։ Մի կողմում պատկերված է աստվածուհի Աթենասը՝ կոռնթոսյան սաղավարտով, իսկ մյուս կողմում՝ գլխազարդով, նիզակով և իլիկով։ Գտածոն կշռում է յոթ գրամ և ունի 12 միլիմետր տրամագիծ։
Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպես է մետաղադրամը հայտնվել Կենտրոնական Եվրոպայի հյուսիսում։ Հայտնաբերման վայրը հայտնի է որպես բրոնզե դարի կամ վաղ երկաթի դարի գերեզմանատուն։ Այնտեղ հայտնաբերվել են նաև խեցեղենի բեկորներ, դիակիզման մնացորդներ, բրոնզե կոճակ, հռոմեական դարաշրջանի իրեր և սլավոնական պատյանի մի կտոր։
Մասնագետները կարծում են, որ ցածր նյութական արժեքի պատճառով մետաղադրամը, հավանաբար, խորհրդանշական նշանակություն է ունեցել։




























