2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 1 միլիոն 170 հազար 362 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ0,2%-ով պակաս է, հաղորդում է BMG-ն։
Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Թուրքիային, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Ռուսաստանն առաջատարն էր։
Վրաստան այցելող զբոսաշրջիկների ծագման առաջին 5 երկրներն են՝
Թուրքիան՝ 238 հազար 368 այցելություն (5,8%-ով աճ) ;
Ռուսաստանը՝ 230 հազար 717 այցելություն (5,2%-ով աճ) ;
Հայաստանը՝ 160 հազար 473 այցելություն (11%-ով նվազում) ;
Իսրայելը՝ 66 հազար 744 այցելություն (17,5%-ով նվազում) ;
Ադրբեջանը՝ 59 հազար 571 այցելություն (8%-ով նվազում):





























