Արևմտյան երկրները միշտ էլ հետխորհրդային երկրներին, այդ թվում՝ Բելառուսին և Ուկրաինային, Ռուսաստանի դեմ են հրահրել, RT-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դուք միշտ մեզ՝ Ուկրաինային և հետխորհրդային մյուս հանրապետություններին, Ռուսաստանի դեմ եք հրահրել։ Եվ Վոլոդյա Զելենսկին դա գիտեր։ Ես դա գիտեի, և հիմա էլ գիտեմ», - ասել է Լուկաշենկոն։





























