«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Страна Росатома» պարբերականի հարցազրույցում Իրանին առաջարկել է օգնել հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցում։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» Իրանի հետ փոխգործակցության դրական փորձ ունի եւ պատրաստ է օգնել հարստացված ուրանի խնդրի լուծման հարցում։
«Մենք բոլորս ուշադիր հետեւում ենք ԱՄՆ եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի հայտարարություններին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Չէ՞ որ հենց Դոնալդ Թրամփի խոսքերն էին, որ «Իրանը պետք է երկու շաբաթվա ընթացքում ստանար միջուկային զենք», լայնածավալ ռազմական գործողություն սկսելու հիմք ծառայել»,- ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» կողջունի «հակամարտության կողմերի միջեւ բոլոր համաձայնությունները, որոնք կհանգեցնեն զինված հակամարտության դադարեցմանը եւ երկարատեւ խաղաղության»։
«Իրանի հարստացված ուրանի դուրսբերումը մնում է բանակցությունների հիմնական եւ ցավոտ հարցը։ Բարդ տեխնիկական բաղադրիչից բացի՝ ապագա համաձայնագրերի կարեւոր բաղադրիչ է նաեւ վստահության հարցը։ Եվ այստեղ միայն Ռուսաստանն ունի իրանական կողմի հետ փոխգործակցության դրական փորձ։ 2015թ․, իրանական կողմի խնդրանքով, մենք արդեն դուրս բերել ենք հարստացված ուրանը իսլամական հանրապետությունից։ Պատրաստ ենք այսօր եւս օգնել այսդհարցում»,- ասել է Լիխաչովը։




























